11:57  ,  11 հունիսի, 2012

Չավի. Խայտառակություն է, որ Ֆերնանդո Տորեսը գնդակ չխփեց

Իտալիայի հետ խաղում մենք արժանի էինք հաղթանակի, հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 32-ամյա կիսապաշտպան Չավին:

«Մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք եւ պարտավոր էինք հաղթել: Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ էինք հարձակվում եւ տիրում էինք նախաձեռնությանը: Խայտառակություն է, որ Ֆերնանդո Տորեսը չկարողացավ գնդակ խփել: Մենք արժանի էինք հաղթանակի», - Չավիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ C խմբում Իսպանիա – Իտալիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով, իսկ Խորվաթիան 3:1 հաշվով հաղթեց իռլանդացիներին եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով