11:31  ,  11 հունիսի, 2012

«Վալենսիայի» նախկին մարզիչը պայմանագիր կնքեց Մոսկվայի «Սպարտակի» հետ

«Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պաշտոնապես գլխավորեց Մոսկվայի «Սպարտակը»:

40-ամյա մասնագետը Մոսկվա է ժամանել հունիսի 10-ին եւ մոսկովյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

Հիշեցնենք, որ իսպանացին գլխավորեց «Վալենսիան» 2008-ին: Երեք մրցաշրջան անընդմեջ նրա ղեկավարությամբ թիմն Իսպանիայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը: Էմերին «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Վալերի Կարպինին, որը թիմում աշխատում էր 2009-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում