11:11  ,  11 հունիսի, 2012

Դի Մատեոն երկու տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն առաջիկայում երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 13-ին, երբ իտալացի մասնագետի գործակալը կժամանի Լոնդոն:

42-ամյա Դի Մատեոն համաձայնել է կետին, որով մեկ տարի հետո ակումբը կարող է խզել պայմանագիրը, հաղորդում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Դի Մատեոն «Չելսին» գլխավորեց 2012թ. մարտին: Նրա հետ թիմը նվաճեց Անգլիայի գավաթն ու հաղթեց Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում