11:07  ,  11 հունիսի, 2012

Էլինա Դանիելյանը մեկնարկեց Գրան պրիում

Կազանում մեկնարկած ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարի առաջին տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի ավարտեց պարտիան Աննա Մուզիչուկի հետ: 

Ոչ ոքի խաղացին նաեւ Համպի Կոներուն ու Հոու Յիֆանը, Տատյանա Կոսինցեւան ու Ալեքսանդրա Կոստենյուկը, Վիկտորյա Չմիլիտեն ու Կատերինա Լահնոն:

Ալիսա Գալյամովան հաղթեց Չեմրե Բետուլին, իսկ Անտոանետա Ստեֆանովան` Նադեժդա Կոսինցեւային:

Երկրորդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի Համպի Կոներուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով