10:58  ,  11 հունիսի, 2012

Լորան Բլան. Կհաղթի լավագույն հավաքականը, այսինքն` ոչ Անգլիան

Անգլիացիների հետ հանդիպումը շատ բարդ է լինելու, սակայն կհաղթի ուժեղագույնը, այսինքն` ոչ Անգլիան, հունիսի 11-ին Դոնեցկում կայանալիք Ֆրանսիա – Անգլիա հանդիպումից առաջ հայտարարել է ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Լորան Բլանը:

«Մենք ամբողջովին պատրաստ ենք անգլիացիների հետ հանդիպմանը: Այժմ ես միայն մեկ խնդիր եմ դնում` խմբից դուրս գալը: Մեզ չեմ համարում ֆավորիտ խմբում: Յուրաքանչյուր հանդիպման անհրաժեշտ է մոտենալ ամենայն լրջությամբ` չմտածելով քառորդ եզրափակիչի կամ կիսաեզրափակիչի մասին:

Անգլիացիների հետ հանդիպումը բարդ է լինելու, քանի որ նրանք մեզնից ակնկալում են հարձակողական ֆուտբոլ եւ կարող են հակագրոհներով հաջողության հասնել: Ես կարծում եմ կհաղթի լավագույն հավաքականը, այսինքն` ոչ Անգլիան», - Լորան Բլանի խոսքը մեջբերում է France Football-ը:

Եվրո-2012-ի D խմբի առաջին տուրի Ֆրանսիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Երեւանի ժամանակով 20:00-ին Դոնեցկի «Դոնբաս Արենայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով