21:02  ,  19 ապրիլի, 2015

Ջոկովիչը՝ Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող

Մոնտե Կարլոյում անցկացված թենիսի ATP շարքի մրցաշարն ավարտվեց սերբ Նովակ Ջոկովիչի հաղթանակով: Եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը 3 սեթում պարտության մատնեց չեխ Տոմաշ Բերդիխին՝ 7:5, 4:6, 6:3: Մրցախաղը տեւեց 2 ժամ 40 րոպե:

Սա 27-ամյա Ջոկովիչի 52-րդ տիտղոսն էր կարիերայում եւ չորրորդը՝ 2015 թվականին: Մոնտե Կարլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,623,304 դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում