09:51  ,  11 հունիսի, 2012

Նիգերիայում առեւանգված իտալական ակումբի ֆուտբոլիստն ազատ է արձակվել

Նիգերիաում առեւանգված ֆուտբոլիստ Կրիստիան Օբոդոն ազատ է արձակվել: Իտալական «Լեչեի» կիսապաշտպանին անհայտ զինված անձինք առեւանգել էին հունիսի 9-ին: Օբոդոն ընտանիքի հետ հանգստի էր մեկնել Նիգերիա: Նրան առեւանգել էին եկեղեցի մտնելուց:

28-ամյա Օբոդոյի համար նշանակվել էր 150 հազար եվրո փրկագին: Ֆուտբոլիստի ընտանիքն ու գործակալը համաձայնել են վճարել գումարը, հաղորդում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով