09:36  ,  11 հունիսի, 2012

Իրանում կանանց արգելվել է դիտել Եվրո-2012-ի հանդիպումները տղամարդկանց հետ

Իրանի կառավարությունն արգելել է կանանց դիտել Եվրո-2012-ի հանդիպումները տղամարդկանց հետ բարերում, սրճարաններում եւ ռեստորաններում:

Իշխանության հիմնավորմամբ, համատեղ դիտումը կարող է վնասել կանանց բարոյական կերպարին, հաղորդում է Sport24.fr-ն:

Հանդիպումների դիտման ժամանակ տղամարդիկ իրենց գռեհիկ են պահում եւ կարող են թույլ տալ անպարկեշտ կատակներ, նշում են իրավապահները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով