09:19  ,  11 հունիսի, 2012

Ուսեյն Բոլթն` ավտոպատահարի մասնակից

Եռակի օլիմպիական չեմպիոն, 100, 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում սեփական տան մոտ հայտնվել է ավտոպատահարում: Նա ավտոմեքենայում եղել է ընկերների հետ: Տուժածներ չկան, հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Բոլթն ավտոպատահարի հետեւանքով հոսպիտալացվել էր ձախ ոտքի վնասվածքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում