02:21  ,  11 հունիսի, 2012

Մոուրինյո. Առանց հարձակվողի Իսպանիայի հարձակումն անպտուղ էր

Այնքան էլ լավ չէ անվերջ փոխանցումներ կատարել Չավիի, Ինյեստայի եւ Ֆաբրեգասի միջեւ, բայց չսպառնալ Բուֆոնի դարպասին, Իսպանիա – Իտալիա խաղից հետո հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Պորտուգալացի մասնագետը քննադատել է Վիսենտե դել Բոսկեի որոշումը Իտալիայի դեմ ոչ մի հարձակվող խաղադաշտ դուրս չբերելու համար:

«Այո, իսպանացի կիսապաշտպանները քիչ ջանք չգործադրեցին, բայց առանց հարձակվողի նրանց հարձակումն անպտուղ էր:

Իտալիան հրաշալի սկսեց մրցաշարը: Կարծում եմ` նրանք հեռու կգնան: Իսպանացիները չկարողացան կանգնեցնել Պիրլոյին: Դե Ռոսին թիմի ջոկերն է եւ իտալացի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը», - Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը` հղում անելով Al Jazeera-ին:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի առաջին տուրի Իսպանիա – Իտալիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով