14:16  ,  17 ապրիլի, 2015

Վատցկե. «Բորուսիան» նոր մարզիչին կներկայացնի հաջորդ շաբաթ

Դորտմունդի «Բորուսիան» նոր մարզիչին կներկայացնի արդեն հաջորդ շաբաթ, հայտարարել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

«Մեր մարզիչը չի լինի երկրորդր բունդեսլիգայից: Նա կլինի գերմանախոս մասնագետ, բայց պետք չէ միակողմանի մտածել միայն Թոմաս Տուխելի մասին: Հաջորդ շաբաթ ամեն ինչ պարզ կլինի, եւ մենք կհայտարարենք լուրջ որոշման մասին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը հայտարարել է ամռանը թիմից հեռանալու մասին: Նրա ղեկավարությամբ «Բորուսիան» դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ փոխչեմպիոն, գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Բորուսիան» չորս տարվա պայմանագիր կառաջարկի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում