13:43  ,  17 ապրիլի, 2015

Լուի վան Գալի հինգ տրանսֆերային թիրախները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրել կազմը:

Mirror-ը հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմը, որը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում տեսնել հոլանդացի մասնագետը:

Վան Գալի տրանսֆերային նպատակներից են պաշտպաններ Նիկոլաս Օտամենդին  (Արգենտինա, «Վալենսիա»), Մատս Հումելսը (Գերմանիա, «Բորուսիա Դ.»), Նատանիել Քլայնը  (Անգլիա, «Սաութհեմփթոն»), կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը (Հոլանդիա, ՊՍՎ) եւ հարձակվող Էդինսոն Կավանին (Ուրուգվայ, ՊՍԺ):

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 32-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 65 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում