01:36  ,  11 հունիսի, 2012

Դել Բոսկե. Պետք է երջանիկ լինենք

Եվրո-2012-ի առաջին տուրի՝ իտալացիների հետ խաղից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ դժգոհ չէ արդյունքից:

«Առաջին խաղակեսում փորձում էինք ավելի շատ լինել գնդակով: Իտալացիները շատ ագրեսիվ էին գործում: Մենք գոհ ենք մեկ միավորով, քանի որ այն վաստակել ենք դժվարին խաղում: Իտալիան բաց ֆուտբոլ էր ցուցադրում: Նրանք շեշտը չէին դրել պաշտպանության վրա, չնայած շատ ուժեղ են այդ օղակում: Դանիելե Դե Ռոսին հիանալի էր գործում կենտրոնական պաշտպանի դիրքում: «Սկուադրա աձուրան» հիանալի տպավորություն գործեց ինձ վրա:

Դեմ չէինք լինի Եվրոպայի առաջնությունը սկսել հաղթանակով, սակայն ես դժգոհ չեմ այս խաղի արդյունքից: Հիանալի հանդիպում էր եւ մենք պետք է երջանիկ լինենք»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հունիսի 14-ին կայանալիք երկրորդ տուրում իսպանացիների մրցակիցը կլինի Իռլանդիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով