01:11  ,  11 հունիսի, 2012

Պրանդելի. Զարմացանք՝ տեսնելով, որ իսպանացիներն առանց հարձակվողի են խաղում

Եվրո-2012-ի առաջին տուրի՝ իսպանացիների հետ հանդիպումից հետո Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կիսվել է տպավորություններով:

«Արդարացի ոչ ոքի էր: Պետք է շատ աշխատենք: Մենք ցանկանում էինք պրեսինգի դիմել հանդիպման հենց սկզբից: Կարծում եմ՝ հիանալի գործեցինք պաշտպանությունում: Ինձ զայրացրեց այն, որ շատ շուտ թույլ տվեցինք իսպանացիներին հավասարեցնել հաշիվը: Մենք մի փոքր զարմացանք՝ տեսնելով, որ նրանք առանց հարձակվողի են խաղում, սակայն չփոխեցինք նախապես պլանավորված մարտավարությունը: Ինչ վերաբերվում է Բալոտելիի փոխարինմանը, ես նման որոշում ընդունեցի նրա կոպիտ վրիպումից հետո: Ես չպատժեցի Մարիոյին, ուղղակի մեզ ավելի արագ հարձակվող էր պետք»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Հունիսի 14-ին կայանալիք Եվրո-2012-ի C խմբի երկրորդ տուրում իտալացիների մրցակիցը կլինի խմբի առաջատար Խորվաթիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով