16:49  ,  16 ապրիլի, 2015

Հայաստանի Գավաթ. Եզրափակիչում՝ «Փյունիկ» - «Միկա»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն Երեւանի «Փյունիկն» ու «Միկան»:

Երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում գործող գավաթակիր «Փյունիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ալաշկերտին», սակայն պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Միկան» ուժեղ էր գտնվել Հայաստանի գործող չեմպիոն «Բանանցից»:

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղեր

Ապրիլի 16

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 1։3) 

Արամ Բարեղամյան, 22

Ապրիլի 15

«Բանանց» - «Միկա»՝ 1։3 (առաջին հանդիպում՝ 2։1)

Միգել Լոպես, 1 – Արտակ Գրիգորյան, 22, Տիգրան Բարսեղյան, 53, Գեւորգ Կարապետյան, 90

Հեռացում՝ Անդրանիկ Ոսկանյան, 50 («Միկա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում