16:20  ,  16 ապրիլի, 2015

Մեյվեզերն ու Պակյաոն անցկացրել են բաց մարզում (ֆոտոշարք)

Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն ու ֆիլիպինցի Մենի Պակյաոն ապրիլի 16-ին բաց մարզում են անցկացրել Լաս Վեգասում: Մարզմանը ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ եւ երկրպագուներ, գրում է fightnews.com-ը:

Հիշեցնենք, որ Մեյվեզեր – Պակյաո կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական սուպերմենամարտը կայանալու է մայիսի 2-ին Լաս Վեգասի MGM Grand Garden համալիրում: Շատ մասնագետներ այդ հանդիպումն որակել են դարի մենամարտ, որի բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում