22:25  ,  10 ապրիլի, 2015

ԱՄՆ-ի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 8-րդ տուրում Սամուել Սեւյանը սեւերով պարտվել է Թիմուր Գարեեւին եւ 4 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը: Վարուժան Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Գատա Կամսկու հետ: Հակոբյանը վաստակել է 3 միավոր եւ կիսում 10-11-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը Հիկարու Նակամուրան է, որը սեւերով պարտության է մատնել Քայդեն Տրոֆին եւ ունի 6 միավոր:

Կանանց ԱՄՆ-ի առաջնության 8-րդ տուրում Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով մրցել է Նազի Պայկիձեի հետ եւ բավարարվել է կես միավորով: Տաթեւ Աբրահամյանը 4.5 միավորով կիսում է 5-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը Կատերինա Նեմկովան է՝ 6.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով