11:48  ,  4 ապրիլի, 2015

Սարկիսովն ու Մինոսյանը՝ «Վոլգայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կայքում անցկացված հարցման արդյունքում հայ ֆուտբոլիստներ Արթուր Սարկիսովն ու Արթուր Մինոսյանը հայտնվել են մարտ ամսվա լավագույն խաղացողների եռյակում:

Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բրազիլացի կիսապաշտպան Լեանդրոն, ով հավաքել է ձայների 43,5 տոկոսը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 15 տոկոս ձայնով գրավել է երկրորդ տեղը, իսկ 26-ամյա կիսապաշտպան Արթուր Մինոսյանը 8,8 տոկոս ձայնով եզրափակել է եռյակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով