11:43  ,  3 ապրիլի, 2015

Արգենտինացի ֆուտբոլիստն ընկել է պատուհանից եւ լուրջ վնասվածք չի ստացել (ֆոտո)

Ֆուտբոլի Արգենտինայի մինչեւ 17 տարեկանների խաղացող Թոմաս Կոնեչնին ընկերների հետ FIFA 15 խաղալիս այնքան է տարվել համակարգչային խաղով, որ հետ ցատկ է կատարել եւ ընկել է հյուրանոցի առաջին հարկի պատուհանից: Թեեւ Կոնեչնին ընկել է երեք մետր բարձրությունից, սակայն կոտրվածք չի ստացել, հաղորդում է 101greatgoals-ը: Ֆուտբոլիստը եղել է Պարագվայում եւ նշել է ծննդյան 17-րդ տարեդարձը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում