15:10  ,  1 ապրիլի, 2015

Կարլուշ Կեյրուշը հեռացել է Իրանի հավաքականից

Պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշը դադարեցրել է գործունեությունը ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է persianfootball-ը։ Իրանի թիմն ընկերական խաղում 1։3 հաշվով պարտվել էր Շվեդիայի հավաքականին։

«Իրանի հավաքականը չորս տարի գլխավորելուց հետո կարող եմ ասել, որ հպարտանում եմ այդ թիմով եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստով։ Տխուր է հեռանալը, բայց սա կյանք է եւ պատք է շարժվել առաջ»,- ասել է Կեյրուշը։

Պորտուգալացի մարզիչը Իրանի հավաքականը գլխավորել էր 2011-ին եւ նվաճել 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018թ. աշխարհի առաջնության ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում