Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակից դանիացիները մարտի 29-ին ընկերական խաղ անցկացրին Ֆրանսիայի հետ՝ պարտվելով 0:2 հաշվով: Սենտ Էթյենում կայացած խաղի 2 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ֆրանսիայի այս առաջնության լավագույն ռմբարկու Ալեքսանդր Լակազեթը «Լիոնից», իսկ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խաղակեսի վերջնամասում կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Դանիայի, Ալբանիայի եւ Սերբիայի հավաքականների հետ: Չորրորդ տուրից հետո խմբի առաջատար Պորտուգալիան ունի 9 միավոր, Դանիան ու Ալբանիան՝ 7-ական, իսկ Հայաստանն ու Սերբիան՝ 1-ական:
Ընկերական խաղ, Սենտ Էթյեն
Ֆրանսիա – Դանիա՝ 2:0
Ալեքսանդր Լակազեթ, 14, Օլիվյե Ժիրու, 38
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում