22:36  ,  29 մարտի, 2015

Ջերարդը դուբլի հեղինակ դարձավ իր հրաժեշտի խաղում (ֆոտոշարք)

«Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը մարտի 29-ին անցկացրեց հրաժեշտի խաղը, որը նվիրված էր անգլիական ակումբում ելույթներին: «Էնֆիլդ» ստադիոնում կայացած խաղում անգլիացի 34-ամյա կիսապաշտպանի ընկերների թիմը հանդիպեց «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի թիմի հետ: Գրանցվեց 2:2 հաշիվը, իսկ Ջերարդը դարձավ դուբլի հեղինակ: Կարագերի թիմից աչքի ընկան իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին ու կոտդիվուարցի ռմբարկու Դիդյե Դրոգբան:

Հիշեցնենք, որ Ջերարդը վերջին մրցաշրջանն է անցկացնում «Լիվերպուլում» եւ ամռանը տեղափոխվելու է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի»:

Ստիվեն Ջերարդի հրաժեշտի խաղ, Լիվերպուլ

Ջերարդի թիմ – Կարագերի թիմ՝ 2:2

Ստիվեն Ջերարդ, 37 (11մ.), 70 – Մարիո Բալետելի, 9, Դիդյե Դրոգբա, 23

Ջերարդի թիմ (առաջին խաղակես). Ջոնս, Ջոնսոն, Ա. Ջերարդ, Թերի, Ռիսե, Ս. Ջերարդ, Ալոնսո, Նոլան, Բաբել, Սինքլեյր, Անրի:

Ջերարդի թիմ (երկրորդ խաղակես). Ջոնս, Ջոնսոն, Դան, Ուիլյամս, Սուրնոկ, Ս. Ջերարդ, Ադամ, Սպիրինգ, Բաբել, Տորես, Սուարես:

Կարագերի թիմ (առաջին խաղակես). Ռեյնա, Ֆլենագան, Կարագեր, Կելի, Արբելոա, Լուկաս, Շելվի, Քյուել, Դաունինգ, Դրոգբա, Բալոտելի:

Կարագերի թիմ (երկրորդ խաղակես). Ռեյնա, Կլիշի, Կելի, Մորենո, Կարագեր, Լուկաս, Նուն, Բորինի, Բելամի, Գարսիա, Բալոտելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում