Ֆորմուլա-1-ի Մալայզիայի Մեծ Մրցանակն ավարտվեց «Ֆերարիի» նորեկ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով: Գերմանացի ավտոարշավորդը գերազանցեց «Մերսեդեսի» ներկայացուցիչներ Լյուիս Հեմիլթոնին ու Նիկո Ռոզբերգին: Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Հեմիլթոնը լավագույն արդյունքն էր ցուցադրել որակավորման վերջին փուլում, սակայն այս անգամ գրավեց երկրորդ տեղը:
Սա Սեբաստիան Ֆետելի առաջին հաղթանակն էր «Մերսեդեսում»:
Մալայզիայի Մեծ Մրցանակ
1. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») – 56 շրջան
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +8,5
3. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +12,3
4. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +53,8
5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +1.10,4
6. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +1.13,5
7. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +1.37,7
8. Կարլոս Սայս կրտսեր («Տորո Ռոսո») +1 շրջան
9. Դանիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +1 շրջան
10. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +1 շրջան
11. Ռոմեն Գրոժան («Լոթուս») +1 շրջան
Ֆոտո՝ Daily Mail
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում