Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A խմբի 5-րդ տուրում Իսլանդիայի հավաքականը հյուրընկալվեց Ղազախստանին եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Աստանայում կայացած հանդիպման հաշիվը բացեց Գուդյոնսենը, դուբլի հեղինակ դարձավ Բյարնասոնը: 36-ամյա Գուդյոնսենն ազգային հավաքականում գնդակ չէր խփել 2009թ. սեպտեմբերից: Նա Իսլանդիայի հավաքականում խաղում է 1996 թվականից:
Իսլանդիայի հավաքականը 12 միավորով հավասարվեց առաջին տեղում ընթացող չեխերին, որոնք անցկացրել են չորս հանդիպում: Ղազախստանն ունի 1 միավոր եւ վերջին տեղում է:
Եվրո-2016, ընտրական փուլ
A խումբ
Ղազախստան - Իսլանդիա՝ 0:3
Էյդուր Գուդյոնսեն, 20, Բիրկիր Բյարնասոն, 32, 90+1
Չեխիա - Լատվիա՝ ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով)
Հոլանդիա - Թուրքիա՝ 23:45
B խումբ
Իսրայել - Ուելս՝ 21:00
Անդորրա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 23:45
Բելգիա - Կիպրոս՝ 23:45
H խումբ
Ադրբեջան - Մալթա` 21:00
Խորվաթիա - Նորվեգիա` 21:00
Բուլղարիա - Իտալիա` 23:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում