Առանց կանոնների մարտերի Ադրբեջանի առաջնությունում տեղի է ունեցել մահվան ավարտով միջադեպ։ Մենամարտի ժամանակ ռինգում մահացել է 27-ամյա Ռամին Զեյնալովը։ Մենամարտի չորրորդ րոպեին նա ոտքով հարված է ստացել գլխին եւ կորցրել է գիտակցությունը։ Փրկել նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել։ Մահվան պատճառը ուղեղային արյունազեղումն է, հաղորդում է azerisport-ը։
Մարզիկի մահվան գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին։ Առաջնությունն անցկացրել է Ադրբեջանի պանկրատիոնի, գրապլինգի եւ խառը մենամարտերի ֆեդերացիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում