16:32  ,  28 մարտի, 2015

«Ալ Սադը» հաստատել է Չավիի տեղափոխությունը (ֆոտո)

«Ալ Սադի» ղեկավարությունը հաստատել է, որ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է քաթարյան ակումբ, գրում է goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա իսպանացին «Ալ Սադի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով:

Ամռանը Չավին ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Նա ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում