Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Օկլահոմայի» առաջատար Կեւին Դյուրանտն այլեւս հանդես չի գա այս մրցաշրջանում:
NBA.com-ի համաձայն՝ 26-ամյա բասկետբոլիստի վնասված ոտքը պետք է վիրահատվի երկրորդ անգամ: Նախնական տվյալներով, նրա վերականգնման համար կպահանջվի 4-6 ամիս:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դյուրանտը ճանաչվել էր NBA-ի ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Այս առաջնությունում նա մասնակցել է 27 խաղի՝ 25.4 միավոր միջին արդյունավետությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում