11:25  ,  28 մարտի, 2015

Ծխագլանով գլխին հարված ստացած Ակինֆեեւը լավ է զգում իրեն

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Մոսկվա է ժամանել Չեռնոգորիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումից հետո:

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղի սկզբնամասում ծխագանով գլխին հարված ստացած ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւը նշել է, որ լավ է զգում իրեն, գրում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ խաղի առաջին րոպեին Ակինֆեեւը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ բախման պատճառով հանդիպումը դադարեցվել էր նաեւ 68-րդ րոպեին եւ այլեւ չէր շարունակվել:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով