13:52  ,  27 մարտի, 2015

«Միլանը» 15 միլիոն եվրո է առաջարկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողի համար

«Միլանը» հետաքրքրվում է Իտալիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով:

Bild-ի համաձայն՝ իտալական ակումբը 15 միլիոն եվրո է առաջարկում 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Ավելի վաղ «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին բանակցել էր Իմոբիլեի գործակալի հետ: Իտալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը:

Գերմանիայում շատերը կարծում են, որ Իմոբիլեն չի արդարացնում «Բորուսիայի» սպասելիքները եւ չի համապատասխանում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մարտավարությանը: Գերմանիայի այս առաջնությունում հարձակվողը մասնակցել է 17 խաղի, դարձել է 3 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ մեկնարկային կազմում հանդես գալով 9 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում