13:35  ,  27 մարտի, 2015

Յուրգեն Կլոպ. «Բորուսիային» պետք են նոր ֆուտբոլիստներ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմին անհրաժեշտ են համալրումներ: Գերմանացի մասնագետի խոսքով՝ այս մրցաշրջանում դորտմունդցիներն այլեւս չեն մտածում Չեմպիոնների լիգայի ուղեգրի մասին:

«Մեր թիմի կազմում պետք է տեղի ունենան փոփոխություններ, բայց դեռ վաղ է խոսել այդ մասին եւ ասել, թե ինչի տեսքով է լինելու դա: Ամեն դեպքում, «Բորուսիան» ռիսկի չի դիմի: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն, ապա այդ հարցն այլեւս չի քննարկվում: Այդ մասին մտածելն աբսուրդ կլիներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 26-րդ տուրից հետո «Բորուսիան» 33 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում