23:50  ,  26 մարտի, 2015

Ջոն Թերին երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի պաշտպան Ջոն Թերին մեկ տարով երկարաձգել է գործող պայմանագիրը: Այն կգործի մինչեւ 2016թ. հուլիսը, հաղորդում է անգլիական ակումբի կայքը:

«Ես շատ ուրախ եմ, որ երկարաձգեցի պայմանագիրս «Չելսիի» հետ: Հպարտ եմ, որ այս ակումբն եմ ներկայացնում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ»,- ասել է 34-ամյա Ջոն Թերին, որը 15 տիտղոս է նվաճել «Չելսիի» հետ:

Ջոն Թերին լոնդոնյան ակումբում նորամուտը նշել է 1998-ին: 661 խաղում խփել է 63 գնդակ, ինչը ակումբային ռեկորդ է պաշտպանների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում