18:12  ,  26 մարտի, 2015

Ադրբեջանը 40 միլիոն եվրո կվճարի «Լացիոյի» մարզաշապիկին գովազդվելու համար

Իտալական «Լացիոն» կարող է դառնալ երրորդ եվրոպական ֆուտբոլային ակումբը, որը կգովազդի «Azerbaijan - Land of Fire» տուրիստական եւ իմիջային արշավը։ Հռոմեական ակումբի հետ բանակցում են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները՝ առաջարկելով 40 միլիոն եվրո։ Համաձայնության հասնելու դեպքում, մինչեւ մրցաշրջանի ավարտը «Լացիոն» հանդես կգա մարզաշապիկին Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի գովազդով, հաղորդում է Azerifootball-ը։

Այժմ Ադրբեջանը գովազդվում է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ ֆրանսիական «Լանսի» մարզաշապիկներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում