13:10  ,  26 մարտի, 2015

Մեսին ներկա է եղել NBA-ի խաղին եւ ստացել է բասկետբոլային մարզաշապիկ (ֆոտո)

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները մարտի 25-ին ներկա են եղել «Վաշինգթոնի» եւ «Ինդիանայի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հանդիպմանը:

Խաղից առաջ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին նվիրել են «Վաշինգթոնի» 10 համարի մարզաշապիկ: Արգենտինայի հավաքականի ավագը նաեւ հանդիպել է NBA-ի պատմության ամենաբարձրահասակ բասկետբոլիստներից ռումինացի կենտրոնական Գեորգե Մուրեշանի հետ, գրում է Daily Mail-ը:

Այդ խաղում «Վաշինգթոնը» պարտվել է 101:103 հաշվով, իսկ Արգենտինայի հավաքականն այս հանգստյան օրերին ընկերական հանդիպում կանցկացնի Սալվադորի հետ: 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում