20:43  ,  24 մարտի, 2015

Իկեր Կասիլյաս. Հրաշալի կլիներ, եթե դարպասապահների գործն արդար գնահատեին

Լավագույն խաղացողների եռյակում կամ հնգյակում ընդգրկվելու համար դարպասապահը պետք է անցկացնի արտակարգ մրցաշրջան, նվաճի բազմաթիվ տիտղոսներ, իսկ մյուս խաղացողների համար դա ոչ միշտ է պարտադիր, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Դարպասապահներին չեն ընկալում մյուս խաղացողների նման: Հրաշալի կլիներ, եթե դարպասապահների գործն արդար գնահատեին:

Ես արագ ռեակցիա ունեմ: Ինձ չի հաջողվել կյանքում տեսնել Արկոնադայի խաղը, բայց դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները: Արկոնադան (1977-1985թթ. Իսպանիայի հավաքականի դարպասապահ, Եվրոպայի փոխչեմպիոն) կարիերան ավարտել է, երբ ես չորս կամ հինգ տարեկան եմ եղել: Նրա մասին ինձ շատ են պատմել ծնողներս, բարեկամներս, որոնք պաշտում են ֆուտբոլ: Ես իսկապես կարող եմ ինձ զուգորդել Արկոնադայի հետ:

Այն փաստը, որը Ջիջի Բուֆոնն այդքան վաղ սկսեց կարիերան, ինձ շատ օգնեց: Երբ տեսնում ես, որ «Պարմայի» պատանի դարպասապահը խաղում է Իտալիայի հավաքականի հիմնական կազմում՝ հավատ ես ձեռք բերում, որ դու էլ կարող ես:

Մեր կարիերաները շատ նման են: Ես նույնպես սկսել եմ 17-18 տարեկանում: Երկուսս էլ մինչեւ հիմա խաղում ենք: Ամեն հնարավորության դեպքում, մենք զրուցում ենք: Դա ընկերություն է, որն ամրացել է տարիների ընթացքում»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news