22:40  ,  8 հունիսի, 2012

Վանես Մարտիրոսյանը փոխել է մրցակցին

Անպարտելի Վանես Մարտիրոսյանը չեղյալ է համարել պերուացի Էրիսլանդի Լարայի հետ մենամարտը։ Ամերիկահայ Մարտիրոսյանը որոշել է հուլիսի 7-ին մենամարտել 33-ամյա ամերիկացի Ռայան Դեւիսի հետ։

Մրցակցին փոխելու պատճառը Վանես Մարտիրոսյանի պահանջն էր՝ հաղթանակի դեպքում հաջորդ մենամարտում հանդիպել առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ, հաղորդում է worldboxingnews.net-ը։

«Ես խոսել են Top Rank պրոմոուտերական ընկերության հետ, վստահ լինելու համար, որ ամեն ինչ պաշտոնապես հաստատված է։ Հուսով եմ մենք բազմաթիվ երկրպագուների կհավաքենք։ Լոս Անջելեսը Վանեսի հարազատ քաղաքն է։ Նա ուրախ է, որ մենամարտը տեղի է ունենալու այնտեղ»,- Վանեսի մորեղբոր՝ Սերժի  խոսքը մեջբերում է The Glendale New-Press-ը։

«Հրաշալի է վերադառնալ տուն եւ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին։ Դա ավելի լավ է, քան գնալ Տեխաս։ Հավանաբար, ես կհանգրվանեմ ոչ թե հյուրանոցում, այլ տանը»,-  ավելացրել է 26-ամյա Վանեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում