21:57  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Լեհաստան - Հունաստան՝ 1։1. Աներեւակայելի մեկնարկ

Եվրո-2012-ի բացման հանդիպումը Լեհաստանի եւ Հունաստանի հավաքականների միջեւ արդարացրեց ամենաահամարձակ սպասումները։ Ստացվեց աներեւակայելի մեկնարկ։
17-րդ րոպեին հաշիվը բացեց Լեհաստանի հավաքականի ռմաբրկու Ռոբերտ Լեւանդովսկին, որը միայնակ հայտվեց Հունաստանի հավաքականի դարպասի դիմաց եւ արդյունավետ օգտագործեց Լուկաշ Պիշչեկի փոխանցումը։
Դրանից հետո Հունաստանի պաշտպան Սոկրտաիս Պապաստատոպուլոսը 10 րոպեում երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց։
Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Դիմիտրիս Սալպինգիդիսը հայտնվելուց 6 րոպե անց հավասարեցրեց հաշիվը։
70-րդ րոպեին վերջին հույսի խախտում թույլ տվեց Լեհաստանի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին եւ հեռացվեց։ Խաղադաշտ դուրս եկած դարպասապահ Պշեմիսլավ Տիտոնը հետ մղեց հույների ավագ Կարագունիսի հարվածը։
Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Եվրո-2012. А խումբ, 1-ին տուր
Վարշավա
Լեհաստան – Հունաստան՝ 1։1
Լեւանդովսկի, 17 – Սալպինգիդիս, 51
Հեռացումներ՝ Շչեսնի, 70 – Պապաստատոպուլոս, 45
Չիրացրած 11 մետարնոց՝ Կարագունիս, 71 (Հունաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով