20:56  ,  8 հունիսի, 2012

Լեւոն Արոնյանի հաղթական մեկնարկը

Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ։

Հայկական շախմատի առաջատարը սպիտակներով 53 քայլում պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Թեյմուր Ռաջաբովը հաղթեց Եվգենի Տոմաշեւսկուն, Մագնուս Կարլսեն - Վլադիմիր Կրամնիկ պարտիան ավարտվեց ոչ ոքի։

Շարունակվում են Ալեքսանդր Գրիշչուկ - Լյուկ Մաքշեյն, Ալեքսանդր Մորոզեւիչ - Ֆաբիանո Կարուանա պարտիաները։

Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Եվգենի Տոմաշեւսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով