21:11  ,  21 մարտի, 2015

«Լիոնը» սայթաքեց, ՊՍԺ-ն՝ առաջատար

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը 30-րդ տուրի արդյունքում ունեցավ նոր առաջատար: «Լիոնը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Նիցային» եւ չօգտվեց առաջին տեղ բարձրացած ՊՍԺ-ին շրջանցելու հնարավորությունից՝ փարիզցիներից հետ մնալով մեկ միավոր: Ընդ որում՝  54-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով խաղացող «Նիցան» հաղթական գոլը խփեց վերջնամասում:

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լիոն» - «Նիցա»՝ 1:2

Մաքսիմ Գոնալոնս, 56 (11մ.) – Կարլոս Էդուարդո, 26, Վալենտին Էյսերիկ, 86 (11մ.)

Հեռացում՝ Լլոյդ Պալուն, 54 («Նիցա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում