19:56  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Ֆուտբոլային խենթության մեկնարկը տրված է

Ֆրեդերիկ Շոպենի էտյուդները դարձան Եվրո-2012-ի բացման արարողության լեյտմոտիվը։ Նախկին ֆուտբոլիստ, հունգարացի դաշնակահար Ադամ Դյորդի կատարմամբ։
 
Վարշավայի «Ազգային» ստադիոնում տեղի ունեցավ բացման արարողությունը, որը տպավորիչ էր իր շքեղությամբ։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկում է Լեհաստան – Հունաստան խաղով։

Լեհաստանի եւ Հունաստանի մեկնարկային կազմերը.

Լեհաստան. Շչեսնի - Բենիշ, Վասիլեւսկի, Պերկիս, Պիշչեկ, Պոլանսկի, Ռիբուս, Օբրանյակ, Մուրավսկի, Բլաշչիկովսկի (ավագ), Լեւանդովսկի

Հունաստան. Խալկիաս - Մանիատիս, Ա. Պապադոպուլոս, Տորոսիդիս, Պապաստատոպուլոս, Օլեբաս, Կարագունիս (ավագ), Նինիս, Կացուրանիս, Սամարաս, Գեկաս

16 ուժեղագույն հավաքականները պայքարը կսկսեն չորս խմբերում։ Յուրաքանչյուր խմբից երկու ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի այսօր՝ հունիսի 8-ին: Բացման խաղում կհանդիպեն Լեհաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականները: Հանդիպումը կկայանա Վարշավայի «Ազգային» ստադիոնում Երեւանի ժամանակով 20:00-ին: Առաջին խաղային օրվա մյուս խաղում կմրցեն Ռուսաստանի եւ Չեխիայի թիմերը: Երեւանի ժամանակով 22:45-ին մեկնարկող խաղը տեղի կունենա Վրոցլավի «Քաղաքային» ստադիոնում:


A խումբ

8 հունիսի

Լեհաստան – Հունաստա
Ռուսաստան – Չեխիա

12 հունիս

Հունաստան – Չեխիա
Լեհաստան – Ռուսաստան

16 հունիսի

Չեխիա – Լեհաստան
Հունաստան - Ռուսաստան


Հիշեցնենք, որ Լեհաստանում նախատեսված հանդիպումները կկայանան Վարշավայում, Պոզնանում, Գդանսկում եւ Վրոցլավում: Ուկրաինական քաղաքներից Եվրո-2012-ի հանդիպումները կկայանան Կիեւում, Խարկովում, Լվովում եւ Դոնեցկում: Եվրո-2012-ի երզափակիչը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Եվրո-2012-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է՝ 196 միլիոն եվրո։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը կստանա մեկ միլիոն եվրո։ Նույնքան կստանան նաեւ մրցաշարն արդեն խմբային փուլում ավարտած թիմերը։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար ՈւԵՖԱ-ն կպարգեւատրի երկու միլիոն եվրոյով, կիսաեզրափակիչի համար՝ երեք միլիոն։ Եզրափակիչի հաղթող թիմը կստանա 7,5 միլիոն եվրո, արծաթե մեդալակիրը՝ 4,5 միլիոն։

Եթե չեմպիոնը հաղթի բոլոր խաղերում, ապա մրցանակային գումարը կկազմի 23,5 միլիոն եվրո, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով