10:39  ,  21 մարտի, 2015

Պելե. Մեսին Ռոնալդուից ուժեղ է, բայց ես ավելի լավ խաղացող էի

Անկասկած է, որ այսօր աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն են Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն, ասել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեն՝ խոսելով «Բարսելոնայի» եւ «Ռեալի» առաջատարների մասին:

«Ո՞վ է նրանցից լավագույնը: Մեսին արդեն 10 տարի աշխարհի լավագույն խաղացողն է: 10 տարի շարունակ հանդես գալ ամենաբարձր մակարդակով լուրջ նվաճում է: Նա երբեք վատ չի խաղում:

Ռոնալդուն հարձակվող է, որը գոլեր է խփում, իսկ Մեսին ավելին է անում, նաեւ փոխանցումներ է կատարում: Ես իմ խաղը կողքից չեմ տեսել, բայց կարծում եմ, որ ես ավելի լավ խաղացող էի, քան Մեսին ու Ռոնալդուն: Ես կարողանում էի երկու ոտքով էլ հավասարապես լավ խփել»,- Պելեի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English