18:44  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Պիկեն զգուշանում է Բալոտելիից եւ Պիրլոյից

Իսպանիայի հավաքականի առանցքային պաշտպան Խերարդ Պիկեն հունիսի 10-ին կայանալիք Իտալիայի հետ խաղում զգուշանում է Մարիո Բալոտելիից եւ Անդրեա Պիրլոյից։

«Ֆավորիտ լինելն այնքան էլ լավ չէ, բայց դա ինձ դուր է գալիս։ Մենք շատ ուժեղ թիմ ունենք, ճնշումը ինձ չի անհանգստացնում։
Մարիո Բալոտելիի նման խաղացողը կարող է ապահովել հաղթանակը խաղում, իսկ Անդրեա Պիրլոյի նման խաղացողը՝ հաղթանակը մրցաշարում։ Պիրլոն մեծագույն ֆուտբոլիստ է, որը կարող է վերահսկել յուրաքանչյուր հանդիպում», - իսպանացու խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իսպանիայի եւ Իտալիայի հետ C խմբում ընդգրկված են նաեւ Խորվաթիայի եւ Իռլանդիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով