17:53  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Հայ մարզիչները մեկնել են Լեհաստան

Հայաստանի մարզիչների պատվիրակությունը մեկնել է Լեհաստան՝ ներկա լինելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Հայ մասնագետների այցը նախատեսված է Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով եւ հանդիսանում է դասընթացի փուլերից մեկը:

Պատվիրակության անդամները կայցելեն եւ կուսումնասիրեն 2014թ. աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի եւ Չեխիայի թիմերի հանդիպումները:

Պատվիրակության կազմում են Հայաստանի ազգային հավաքականների, ինչպես նաեւ ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սեւադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը եւ Սլավա Գաբրիելյանը, ինչպես նաեւ Pro դասընթացի տեխնիկական ղեկավար, ՈւԵՖԱ-ի հրահանգիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պատվիրակությանը կմիանա 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան - Անդորրա ընտրական հանդիպումից հետո, հաղորդում է FFA.am-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով