17:39  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռեկորդային մրցանակային հիմնադրամ

Եվրո-2012-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է՝ 196 միլիոն եվրո։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը կստանա մեկ միլիոն եվրո։ Նույնքան կստանան նաեւ մրցաշարն արդեն խմբային փուլում ավարտած թիմերը։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար ՈւԵՖԱ-ն կպարգեւատրի երկու միլիոն եվրոյով, կիսաեզրափակիչի համար՝ երեք միլիոն։ Եզրափակիչի հաղթող թիմը կստանա 7,5 միլիոն եվրո, արծաթե մեդալակիրը՝ 4,5 միլիոն։

Եթե չեմպիոնը հաղթի բոլոր խաղերում, ապա մրցանակային գումարը կկազմի 23,5 միլիոն եվրո, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով