16:49  ,  8 հունիսի, 2012

Emirates-ը 200 միլիոն կտրամադրի «Միլանին» Ռոնալդուին ձեռք բերելու համար

Իտալական «Միլանի» հովանավոր Emirates Group ընկերության սեփականատեր Համդան իբն Մոհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակտումը պատրաստվում է ձեռք բերել միլանյան ակումբի բաժնետոմսերի մի մասը:

Ալ Մակտումը ցանկանում է գնել «Միլանի» բաժնետոմսերի 25 տոկոսը եւ պատրաստ է ներդնել 500 միլիո եվրո: Եթե գործարքը կայանա, շեյխը «Միլանին» կտրամադրի 200 միլիոն եվրո Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով