16:10  ,  8 հունիսի, 2012

«Բարսելոնան» 20 միլիոն է առաջարկել Էրիկսենի համար

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է գնել Դանիայի ազգային հավաքականի եւ Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին:

Sport1.nl-ի փոխանցմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Բարսելանան» «Այաքսին» առաջարկել է 20 միլիոն եվրո, ինչպես նաեւ իսպանացի հարձակվող Կրիստիան Տելյոյին մեկ տարով վարձակալելու հնարավորություն:

Ամստերդամցիները 25 միլիոն եվրո են գնահատում Էրիկսենի տրանսֆեային արժեքը, սակայն համաձայնվել են քննարկել «Բարսելանայի» առաջարկը:

Հոլանդիայի ավարտված առաջնությունում դանիացի կիսապաշտպանն «Այաքսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում եւ դարձել է 7 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում