15:56  ,  8 հունիսի, 2012

«Զենիթի» կիսապաշտպանը հետաքրքրել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 28-ամյա կիսապաշտպան Իգոր Դենիսովի ծառայություններով: Ռուսաստանի հավաքականի խաղացողին ձեռք բերելու համար Արքայական ակումբը պատրաստ է ներդնել 15 միլիոն եվրո:

«Ռեալի» տրանսֆերային ցուցակում են հայտնվել նաեւ Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը, «Լիլի» ֆրանսիացի պաշտպան Մաթյե Դեբյուշին, «Ռենի» ֆրանսիացի կիսապաշտպան Յան Մվիլան եւ Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը, հաղորդում է Fichajes.net-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով