16:43  ,  17 մարտի, 2015

Չինաստանը նպատակ է դրել անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նպատակ է դրել երկրում անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ չինական ֆուտբոլի եւ ազգային առաջնության զարգացումը խթանելու համար, հաղորդում է ESPN-ը։

2009-ից Չինաստանում լուրջ պայքար է ընթանում պայմանավորված հանդիպումների եւ ապօրինի խաղադրույքների դեմ։ Նախատեսվում է ստեղծել մրցունակ ֆուտբոլային լիգա, որը կօգնի ազգային հավաքականի հզորացմանը։

Չինաստանը մեկ անգամ է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին (2002)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում