15:30  ,  8 հունիսի, 2012

«Լիվերպուլի» նախկին մարզիչը գլխավորեց «Վեստ Բրոմվիչը»

Շոտլանդացի մասնագետ Ստիվ Կլարկը նշանակվել է անգլիական «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ: 48-ամյա մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ, տեղեկացնում է The Sun-ը:

Մինչեւ այս Կլարկը «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի օգնականն էր:

«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչի պաշտոնում շոտլանդացին կփոխարինի Ռոյ Հոջսոնին, որը մայիսի 1-ին գլխավորել էր Անգլիայի ազգային հավաքականը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի ավարտված առաջնությունում «Վեստ Բրոմվիչը» 48 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով