15:19  ,  8 հունիսի, 2012

Կլարենս Զեեդորֆի եղբորորդին՝ Կապանի «Գանձասարում»

Չի բացառվում որ առաջիկայում Կապանի «Գանձասարում» կարող է հայտնվել հոլանդացի ֆուտբոլիստ Ռեջիլիո Զեեդորֆը։

«Գանձասարը» Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում մրցակցի խաղադաշտում ուժերն է չափելու Դիլիջանի «Իմպուլսի» հետ։ Այս հանդիպումը լինելու է առաջինը նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանի համար։ Հոլանդացի 23-ամյա ֆուտբոլիստը հանրահայտ Կլարենս Զեեդորֆի եղբորորդին է։ Ռեջիլիոն ժամանակին հանդես է եկել Ռոտերդամի  «Սպարտայի» եւ բելգիական «Բեւերենի» կազմում։ Անցյալ տարի Ռեջիլիո Զեեդորֆը խաղում էր Լիտվայի «Տաուրաս» թիմի կազմում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը հաստատեց հոլանդացու ժամանումը Կապան։

«Ռեջիլիո Զեեդորֆը փորձաշրջան է անցնելու մեր թիմում։ Նա հարձակողական ոճի կիսապաշտպան է, բայց դեռեւս չեմ կարող ասել, թե ինչ խաղամակարդակի ֆուտբոլիստ է։ Կտեսնենք գործում, հետո արդեն ակումբի ղեկավարության հետ կորոշենք, պետք է արդյոք մեր թիմին, թե ոչ»,- ասաց Սամվել Սարգսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով