15:06  ,  8 հունիսի, 2012

«Սպարտակը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Իբահիմ Աֆելայը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» հետաքրքրության ոլորտում:

Կատալոնական ակումբը Հոլանդիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է ութ միլիոն եվրո: 26-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը:

«Советский Спорт»-ը գրում է, որ երկու ակումբներն արդեն նախնական բանակցություններ են վարել Աֆելայի տրանսֆերի վերաբերյալ:

Հոլանդացու ծառայություններով հետաքրքրվում են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», «Միլանը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը» եւ թուրքական «Գալաթասարայը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում